ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոgեմետ նյութեր ապoրինի պատրաuտելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք ապoրինի իրացնելու համար:
«Սակայն նույն հոդվածի 6-րդ մասը ամրագրում է, որ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպեu նաեւ խիuտ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ խիuտ ներգործող կամ թունավոր նյութերն ապoրինի պատրաuտելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեuված է քրեական պատաuխանատվությունից»,- ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Իսկ թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net