Այսօր Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել. մահապարտի կողմից պայթուցիկ սարքի գործի դնելու հետևանքով սպանվել է 33 հոգի, իսկ վիրավորների թիվը 100-ից ավելի է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայթյունը եղել է New Kabul Bank-ի մոտ, որտեղից պետական կառույցների աշխատակիցները աշխատավարձ են ստանալիս եղել: Նույն վայրում, երբ մարդիկ են հավաքված եղել պայթյունից հետո, երկրորդ անգամ է պայթյուն եղել: Ոստիկանությունը կատարում է հետաքննություն: