Դատապաշտպանը սպանվել է իր որդու ձեռքով

ԱՄՆ Հարավային Կարոլինայում քրեական գործերով պաշտպանի որդին սպանել է հորը նրա 9 միլիմետրանոց զենքով: Այս մասին հայտնում է Abajournal-ը: Դեպքի կապակցությամբ առաջին դատական նիստը տեղի է ունեցել ուրբաթ օրը:

23-ամյա տղայի դատապաշտպանը հայտնել է, որ նահոգեկան խնդիրներ ունի և 47-ամյա հոր սպանության պահին նոպայի մեջ է եղել:

Տղայի մայրը` սպանվածի այրին, հայտարարել է, որ սարսափելի դեպքի պատճառը տղայի հոգեկան հիվանդությունն ու ոչ լիարժեք բուժումն է: Տղան անցյալում հոսպիտալացվել էր բուժվելու նպատակով, բայց վերջերս նրա հոգեբույժը փոխվել է, և փոխվել է նաև բուժման մեթոդը:

Մայրը պնդում է, որ տղան մեղք չունի կատարվածի մեջ: Հայտնի չէ, թե նա ինչպես է գտել ատրճանակը:

Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել