Օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Գագիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ իրեն դիտավորյալ վրաերթի են ենթարկել:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ժամը 00.05-ին Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների հատման մասում վիճաբանել է իր ծանոթ Արմանի հետ, որը մի քանի րոպե անց Մազմանյան փողոցի 10/1 շենքի բակում իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածք: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն` հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net