ՀՀ քաղաքացին հրազենային վանասվածք է ստացել Բաթումիում

Օգոստոսի 10-ին, ժամը 05.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ուսահոդի հրազենային վնասվածքներով Գյումրիից «շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1988 թ. ծնված Նարեկ Լ.-ն:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 23.00-ին, Վրաստանի Բաթումի քաղաքի Մայիսի 26-րդ փողոցի թիվ 16 շենքի 2-րդ հարկում գտնվող իրենց բնակարանում ցանկացել է քնել, բայց շենքի բակում աղմուկի և հայհոյանքի ձայներ լսելով՝ բակում աղմկող անձին պատշգամբից զգուշացրել է, որ չանհանգստացնի, սակայն վերջինս հայհոյել է ու պատյանից հանելով զենքը՝ կրակել իր ուղղությամբ և ուսահոդի մասում պատճառել է հրազենային վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ Վրաստանի Բաթումիի ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Կատարվում է հետաքննություն:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել