ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5 հազար դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net