Ինչպես հայտնի է 2012թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վերոհիշյալ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվելու է թեկնածուների գրանցման հարմար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7 օրը, ավարտվելու է քվեարկությունից մեկ օր առաջ ՝ 22.08.2012 -7.09.2012 մինչև ժամը 24.00: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), եթե դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ`առաջացնում է տուգանքի նշանակում` 1 միլիոն դրամից մինչև 2 միլիոն դրամի չափով:
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 2 միլիոն դրամից մինչև 2.5 միլիոն դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`պատժվում է տուգանքով` 2 միլիոն դրամից մինչև 2.5 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net