Երեխան սեփականության իրավունք չունի ծնողի սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ: Նմանապես ծնողը սեփականության իրավունք չունի սեփականության իրավունքով իր երեխային պատկանող գույքի նկատմամբ: Սակայն, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բնակելի տարածության վարձակալի կամ uեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիuացող երեխան ունի այդ վարձակալի կամ uեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից: Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն uտանալու իրավունք` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net