Հասարակության շատ անդամներ, ովքեր այսօր օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից, ցանկանում են տեղյակ լինել իրենց իրավունքներին, այդ թվում՝ իմանալ պատժվու՞մ է արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն չտրամդրելը: Տեղեկացնենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։
Աղբյուրը՝ Իրավաբան.net