Վերելակի պոկվելու հետևանքով 35-ամյա կին է մահացել

Այսօր՝ ժամը 13.36-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել և վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տարեկան) դին:

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել վերելակի հորանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել