44-ամյա Արմեն Սիմոնյանը մեղադրվում է իր 16-ամյա դստեր հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու և նրան բռնաբարելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվում է Արմավիրի մազրի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խփանման միջոց ընտրված է կալանավորումը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արմենը 2013թ. դեկտեմբեր ամսին և 2014թ. մայիս-հունիս ամիսներին ակնհայտ 16 տարին չլրացած իր դստեր նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել` իրենց տանը պոռնկագրական տեսաֆիլմեր և նկարներ ցուցադրելով սեռական կյանքին վերաբերվող հարցերի շուրջ, երեխայի հետ լկտի զրույց տանելով, անպարկեշտ ձևով հպվելով նրա մարմնի տարբեր մասերին, նպատակ ունենալով գրգռել երեխայի սեռական բնազդը, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնել և բավարարել սեփական սեռական պահանջմունքները:
Բացի սրանից, նախորդ տարվա հունիս-հուլիս ամիսներին խոշտանգել է իր անչափահաս և իրենից նյութական կախվածություն ունեցող դստերը` ծեծել է, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ շփումները երկարատև ժամանակով սահմանափակել և արգելել է:
Համաձայն մեղադրական եզրակացության` նա իր դստերը նաև բռնաբարել է մեկից ավելի անգամներ: Երեխայի հետ կենակցել է` գործադրելով անհաղթահարելի ֆիզիկական ուժ կիրառելով, ձեռքերից բռնելով բերանը ձեռքով փակելով, ինչպես նաև նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:
Արմենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով արարքներ կատարելու համար:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: