Ոստիկանությունը զինամթերք է հայտնաբերել Երևանի տարբեր հատվածներում

Այսօր ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններ ահազանգներ են եղել տարբեր քաղաքացիների կողմից, ովքեր ասել են, թե զինամթերք են թողնում Երևանի տարբեր հատվածներում: Դեպքերի նկարագրությունը մանրամասնորեն Police.am կայքից`

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ՝ դրսի աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան, 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ, նռնակ, փամփուշտներ և ինքնաձիգի պահունակ է թողնում:
Նշված վայրը հասած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Արզումանյան փողոցի թիվ 4 շենքի հետնամասում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել է «Նագան» տիպի ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Կուրղինյան փողոցից ջրատար տանող ճանապարհին՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 59 և 7.62 մմ տրամաչափի 168 փամփուշտ:

Ամբողջ հայտնաբերվածն  ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն դեպքերի առթիվ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել