…Բացառությամբ այն դեպքի, երբ կենդանին այլ անձի խնամքին է հանձնված եղել:
«Այս դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով»,- ասում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը iravaban.net-ին:
Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են Քաղ.օր 1071/2 -րդ հոդվածով: