ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), բաց թողնված օգուտը, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սնունդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանային-կուրորտային բուժման, հատուկ տրանսպարտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու ծախսերը, եթե տուժողն ունի նման օգնության և խնամքի կարիք և վերջինս դա չի կարող ստանալ անվճար հիմունքներով:
Կորցրած աշխատավարձը որոշելիս հաշվի չի առնվում նշանակված հաշմության կենսաթոշակը, այլ կենսաթոշակները, նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք տւոժողը ստացել է առողջության քայքայումից առաջ կամ հետո, ինչպես նաև առողջության քայքայումից հետո ստացած այլ աշխատավարձը:
Տուժողի ամսական միջին աշխատավարձը հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելուն նախորդած տասներկու ամսվա աշխատավարձը 12-ի բաժանելու միջոցով, իսկ եթե աշխատած ամիսների թիվը 12-ից պակաս է, ապա փաստացի աշխատած ամիսների աշխատավարձը համապատասխան ամիսների թվի վրա բաժանելու միջոցով: Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա աշխատած վերջին աշխատավարձի չափով կամ հաշվարկի հիմքում դրվում է նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը չի կարող պակաս լինել ամսական 162.500 ՀՀ դրամ գումարից: