Օդապարիկով թռիչք կատարած քաղաքացիները մոլորվել են

Հունվարի 22-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:

Ժամը 20.05-ին քաղավիացիայի կառավարման ծառայության ավագ կարգավարը հաղորդեց, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, մոլորված քաղաքացիների հարկադիր վայրէջքի վերաբերյալ: Քաղաքացիներ Մ. Ղ.-ն (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ն (ծնվ 1992 թ.), Ն. Բ.-ն և Ա. –ն (ազգանունը դեռ չի ճշտվել) գտնվում են օդապարիկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել