ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Սամվել Հովհաննիսյանի իրավունքների պաշտպան Գեորգի Մելիքյանը:
Նա հաղորդեց, որ ներման շնորհումը եղել է դեկտեմբերի 27-ին: Փաստաբանը նաև հիշեցրեց, որ Սամվել Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, ազատության մեջ գտնվելով` նա ինտենսիվորեն զբաղվելու է իր առողջության վերականգմամբ:
Հիշեցնենք, որ Սամվել Հովհննիսյանն առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար: