ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետի նկատմամբ կայացվել է կեղծ որոշում. պաշտպան

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատաքննությունը: Սամվել Հովհննիսյանն առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար:

Վերաքննիչ քրեականում դատական նիստին չէր ներկայացել դատավորներից Արմեն Դանիելյանը, նրա բացակայությամբ գործի քննությունը չէր կարող շարունակվել, ուստի դատարանը որոշեց հետաձգել նիստը:

Սամվել Հովհաննիսյանի պաշտապան Գեորգի Մելիքյանը տեղեկացրեց, որ այսօր նա պետք է հանդես գար որոշակի միջնորդություններով. «Մասնավորապես որոշակի ապացույցներ, որոնք պետք է ներկայացվեն, ճանաչվեն անթույլատրելի ապացույց, բացի այդ, միջնորդության լրացում պետք է իրականացվեր»:

Պարոն Մելիքյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքի մասով առկա չէ քրեական գործ հարուցելու մասին որոշում. «Որը պարտադիր նախապայման է հանդիսանում, որ կարող է իրականացվել ինչպես քրեական հետապնդում, այնպես էլ դատաքննություն, իսկ այդ հարուցման որոշման բացակայությամբ միանշանակ խարդախության մասով ձեռք բերված բոլոր ապացույցները ենթակա են ճանաչման անթույլատրելի ապացույց: Տվյալ պարագում ոչ թե հարցուման որոշումը չկա, այլ կա, բայց կեղծ է»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել