ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է 2011 թվականի Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը, որտեղ հատկապես առանձնացվել է մահմեդական պետություններում, ներառյալ Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Աֆղանստանը, զրպարտության մասին օրենքների առկայությունը:
Զեկույցում նշվել է նաև յոթ պետություն՝ Չինաստանը, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սուդանը, Բիրման ու Ուզբեկստանը, որտեղ տիրում է հատկապես մտահոգիչ իրավիճակ:
Զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշվել է, որ երկրում ուսումնասիրվող ժամանակահատվածում եղել են հաղորդագրություններ հասարակության կողմից կրոնական պատկանելիության, հավատքի կամ դավանանքի հիման վրա հասարակության կողմից իրականացված չարաշահումների մասին որոշ հաղորդագրություններ:
«Հասարակության հիմնական մասը բացասական վերաբերմունք է ցուցաբերել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այս վերաբերմունքը հաճախ ազդեցություն չի ունեցել անձնական և հարևանների միջև առկա հարաբերությունների վրա, սակայն արտացոլել է կրոնական փոքրամասնությունների՝ որպես պետությանը սպառնալիք ներկայացնող երևույթի ձևավորված վերաբերմունքը, որին նպաստել են նաև լրատվամիջոցները: Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակության կողմից, ներառյալ աշխատատեղում, ենթարկվել են խտրականության և անհանդուրժողականության», – նշված է զեկույցում:
«Բազմաթիվ լրատվամիջոցներ, ներառյալ պետական հեռուստատեսությունը, շարունակել են որպես «աղանդ» ներկայացնել հոգեորսությամբ զբաղվող կրոնական փոքրամասնություններին: Տարբեր հեռուստաընկերություններ շարունակել են ցուցադրել քննարկումներ, լուրեր և «հատուկ հաղորդագրություններ», որոնց մասնակիցները որպես պետության թշնամի են ներկայացրել կրոնական փոքրամասնություններին: Լրատվամիջոցները, մասնավորապես տպագիր մամուլը և դրանց առցանց տարբերակները, հրապարակել են ոչ ճշգրիտ տեղեկություններ պարունակող հոդվածներ, որտեղ կրոնական փոքրամասնությունները ներկայացվել են որպես հանցագործներ և լրտեսներ: Որոշ լրագրողներ քննարկել են նաև «կրոնական ահաբեկչությունը»: Մամուլում կային նաև Հայ Առաքելական Եկեղեցին քննադատող հոդվածներ», – ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից հրապարակված 2011 թվականի Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցի Հայաստանին վերաբերող մասում:
«Ամերիկայի ձայն»