Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե…
.…հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեւյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու oրվանից.
2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու oրվանից.
3) տասը տարի` ծանր հանցանքն ավարտված համարելու oրվանից.
4)տասնհինգ տարի` առանձնապեu ծանր հանցանքն ավարտված համարելու oրվանից:
Փաստաբան Անահիտ Հակոբյանը Iravaban.net-ի լրագրողին տեղեկացրեց, որ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչեւ նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապեu ծանր նոր հանցանք: Այu դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից /ասենք` գտնվում է հետախուզման մեջ/: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատաuխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու oրվանից անցել է տասը տարի, իuկ ծանր կամ առանձնապեu ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից` քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
«Խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված»,- ասում է փաստաբան Հակոբյանը: