Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման եւ վճարման ընթացքում թույլ տրված կեղծիքների եւ չարաշահումների համար թվով 10 անձանց առաջադրված մեղադրանքները:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` 2009թ. օգոստոս ամիսց մինչեւ 2010թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ եւ նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը եւ Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16 800 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավիթաշենե տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար` հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից:
Միջնորդության համար իր եւ Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի եւ խոշոր չափերով` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին եւ Գ. Վարդանյանին` կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի եւ Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում եւ հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու դիմաց, որի արդյունքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել խաբեությամբ ստանալու եւ հափշտակելու կենսաթոշակների` խոշոր չափերի գումարներ:
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թվականի հուլիսի 30-ի դատավճռով Ս. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 7 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով,
Գ. Վարդանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով,
Կ. Խալաթյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Ս. Հովհաննիսյանը, Տ. Սիմոնյանը եւ Ծ. Ասատրյանը, Ժ. Ղուկասյանտը եւ Ա. Գեւորգյանը դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման կամ տուգանքների, սակայն կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե ՀՀ ազ•ային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը` դատարանը նրանց ազատել է պատժի կրումից:
Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են: