Հուլիսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված մի կին:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն: