ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի հունիսի 22-ի ընդունված թիվ 771-Ն որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 14-ից)` այն ֆիզիկական անձինք, ովքեր 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ունեն շինությունների գույքահարկի (որոնց արժեքը չի գերազանցում 1 մլն. դրամը), փոխադրամիջոցների գույքահարկի (որոնց արժեքը չի գերազանցում 0.5 մլն. դրամը) կամ հողի հարկի գույքահարկի (որոնց արժեքը չի գերազանցում 1 մլն. դրամը) պարտավորություններ, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ պարտավորության հիմնական գումարը վճարելու դեպքում ազատվում են իրենց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարների վճարումից: Նշված անձինք հիմնական գումարի վճարման ապացույցները ներկայացնում են հաշվառող մարմնին և վերջիններս արդեն պարտավոր են անձին ազատել տույժերի վճարումից և զրոյացնել պարտքի գումարները: