Հնդկաստանի Գերագույն դատարանը դիմել է երկրի կառավարությանը բոլոր դատարանները վարչական օժանդակության հարցերով մեկ վարչական մարմնի ենթակայության տակ մտցնելու առաջարկով, որի նպատակը դատարանների առավելագույն անկախության ապահովումն է։
«Բարձրագույն դատական ատյանը այս առաջարկը արել է այն բանից հետո, երբ Մադրասի իրավաբանների ասոցիացիան երկրում դատարնների անկախության պակասի բողոքով հայց է ներկայացրել դատարան, որում պնդում է, որ դատարանները վարչական օժանդակության տեսանկյունից մեծ կախվածություն ունեն պետությունից և նախարարություններից» տեղեկացնում է “Law et al” տեղեկատվական ինտերնետային կայքը։
Հղում կատարելով The Times of India ամսագրին` Global Legal Post-ը հայտնում է, որ Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն կառավարությունը բոլոր դատարանները վարչական օժանդակության հարցրեով պետք է մտցնի արդարադատության նախարարության վարչական ենթակայության տակ։
Բարձրացվել է նաև դատարանների և խորհրդի անդամների որակավորման հարցը։ Շատերից այսօր չի պահանջվում ներկայացնել իրավագետի մասնագիտությունը հավաստող աստիճանի վկայական։
Արդյունքում, ըստ իրավաբանների ասոցիացիայի հավաստման «տեխնիկական» անդամների մոտ 95 տոկոսին չի թույլատրվի դատարաններում իրավաբանական պրակտիկայով զբաղվել։