«Սպառազինության վերահսկման կոալիցիայի կողմնակիցները, Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ ցուցադրական գերեզմանոց են կառուցել, նպատակ ունենալով հասնել մարդու հիմնական իրավունքները պաշտպանող բարենպաստ Զենքերի վաճառքի մասին միջազգային պայմանագրի նախագծի»,տեղեկացնում է Amnesty International կայքը:
Պյամանագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ՄԱԿ-ում սկսվել են այս ամսվա սկզբներին և կավարտվեն ուրբաթ օրը։
Հիշեցնենք, որ այդ պայմանագիրը կօգնի վերջ տալ ավերածություններին, որոնք հանդիսանում են վատ կարգավորված զինամթերքի առևտրի պատճառը:
Նախագահ Օբամայի ներկայացուցիչները նշել են, որ նրանք ցանկանում են, որպեսզի պայմանագիրը պարունակի պատասխանատվությունից ազատվելու դրույթ, որը թույլ կտա ազգային անվտանգությանը զինամթերք մատակարարելու որոշման դեպքում ազատվել մարդու իրավունքների լուրջ խախտումների պատասխանատվությունից: Հայտնում է «Amnesty International» կայքը:
Amnesty International-ը հորդորում է քննարկմանը մասնակցող երկրների կառավարություններին պայմանագրի մեջ ներառել մարդու իրավունքների «Ոսկե կանոնը»: Սա նշանակում է, որ եթե որևէ երկրի կողմից էական վտանգ ներկայացնող զինամթերք է մատակարարվելու և օգտագործվելու, որը կխախտի մարդու իրավունքները, ապա զինամթերքի փոխանցումը տեղի չի ունենա: Շատ երկրների կառավարություններ և ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ պաշտպանում են այս գաղափարը:
Այնուամենայնիվ որոշ ազդեցիկ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ կողմ են ավելի թույլ կանոնների:
ՄԱԿ-ում այս պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են այս ամսվա սկզբին և կավարտվեն ուրբաթ օրը:
Թարգմանված է Iravaban.net–ի կողմից: