Իրաքի Անբար նահանգի ոստիկանության պետը հրապարակել է Վճռաբեկ դատարանի որոշումը` դատապարտել մահապատժի 196 մարդու: Այս մասին նշված է եղել Իրաքի ներքին գործերի նախարարի կայքում երկուշաբթի օրը: Հայտարարության մեջ նշված չեն եղել կոնկրետ ժամանակահատվածներ, սակայն շեշտվել է, որ այն շուտով տեղի կունենա:
Սակայն հայտնի չէ, թե արդյո˚ք Իրաքի նախագահը հաստատել է մահապատժի որոշումները, հայտնում է Amnesty International կայքը:
Տեղեկացնենք, որ միայն 2012 թվականի սկզբում Իրաքում մահվան են դատապարտվել առնվազն 70 մարդ: Մահապատիժները Իրաքում կասեցվել էին 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժումից հետո և վերականգնվել 2004-ի օգոստոսին: Այդ ժամանակվանից ի վեր հարյուրավոր մարդիկ են մահապատժի դատապարտվել: