ԱՄՆ-ի առաջատար իրավաբանական համալսարանը տուգանվել է 250,000 ԱՄՆ դոլարով: Քանի որ ուռճացրել է իր դիմորդների ակադեմիական կրթության արդյունքները` համեմատած երկրի իրավաբանական կրթության համակարգում սահմանված նշաձողի հետ:
Global Legal Post-ը, հղում անելով Law.com կայքին, հայտնել է, որ Իլինոյսի համալսարանը պետք է իր կայքում ներողություն պարունակող հայտարարություն տեղադրի և առնվազն 2 տարով արտաքին դիտորդ վարձի:
Ամերիկյան Իրավաբանական Ասոցիացիան բացահայտել է, որ համալսարանը վերջին 3 տարիների ընթացքում սխալ տվյալներ է ներկայացրել` շարունակաբար ուռճացնելով ուսանողների միջին գնահատականները և համալսարանի ընդունելության թեսթերի արդյունքները:
Նախկինում համալսարանը մեղադրվում էր իր ուսանողների համար նախատեսված ծախսերի մասին սխալ տվյալներ տրամադրելու մեջ` նպատակ ունենալով բարձրացնել իր տեղը համալսարանների սանդղակում: