Բանակում գերակշռում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները

2010 թվականի դրությամբ` հայոց բանակում ամենաշատը հանդիպել են զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու դեպքերը:
Այսօր ամփոփվել է 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական մոնիթորինգի արդյունքները: Այն իրականացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:
«Մոնիթորինգի ընթացքում դիտարկել ենք շուրջ 181 գործեր, որոնցում ներգրավված են եղել 290 ամբաստանյալներ»,-ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Մոնիթորինգի տվյալներով 181 ամբաստանյալների 50 տոկոսը շարքային զինծառայողներ են, 10 տոկոսը կրտսեր սերժանտներ, 6 տոկոսը` ավագ լեյտենատներ:
Ամենաշատը հանդիպած հանցագործությունների օբյեկտը եղել էեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել