Երևանում տեղի ունեցած սպանության մանրամասները

Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է նախօրեին` հոկտեմբերի 11-ին, սպանված երիտասարդի ինքնությունը: Հանցագործության զոհը Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանն է (լուսանկարում): Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաեւ սպանության մի շարք հանգամանքներ, ինչպես նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել