Այդ թվային տեսախցիկները կօգնեն հանցագործների որոնումների ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Ոստիկանական շների վրա նման փորձեր նախկինում ևս կատարվել են, սակայն նոր տեսախցիկները հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկեր ստանալ ավելի մեծ հեռավորության վրա:
«Սարքը հիանալի է, այն ամրացվում է շան գլխին, և մենք կարող ենք ուղիղ եթերով դիտել, թե ինչ տեսարան է բացվում: Եթե մենք մարդ ենք որոնում, որը վտանգ է ներկայացնում, մենք կարող ենք տեսախցիկով շանը ուղղորդել՝ նրան գտնելու», – նշել են Սթաֆֆորդշիրի ոստիկանությունում:
Այդ ընթացքը տեսագրում են և հետագայում կարող են դատարանում որպես ապացույց օգտագործվել:
Ի դեպ, երկրում նման կերպ համալրված առաջին ստորաբաժանումը հենց Սթաֆֆորդշիր դքսության ոստիկանությունն է:
Ոստիկանները համոզված են, որ նման սարքերի կիրառումը անփոխարինելի է թմրավաճառքի դեմ պայքարում, ինչպես նաև օրինախախտներին հետապնդելիս:
20 շների գլխներին այս պահի դրությամբ 10 հազար ֆունտ ստեռլինգ արժեցող տեսախցիկներ են տեղադրել: