Մոսկվայի դատարանը որոշել է, որ «Pussy Riot» կանանց խմբավորումը պետք է կալանավորված մնա վեց ամիս Մոսկվայի գլխավոր ուղղափառ եկեղեցում բողոքի երգ երգելու համար, հայտնում է Amnesty International կազմակերպությունը:
Երեք կանայք կարող են դատապարտվել մինչև յոթ տարի ազատազրկման` կրոնական ատելության հողի վրա խուլիգանության դրսևորման մեղադրանքով:
Amnesty International կազմակերպությունն ակտիվիստներին համարում է խղճի բանտարկյալներ` կալանավորված իրենց հավատը խաղաղ արտահայտելու համար:
«Pussy Riot» խմբի անդամ մի քանի կանայք կատարել են «Կույս Մարիամ ազատիր մեզ Պուտինից» բողոքի երգը: Երգը կոչ է անում Կույս Մերիին դառնալ ֆեմինիստ և վտարել Պուտինին: Այն նաև քննադատում է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու որոշ անդամների նվիրվածութան և աջակցության համար Վլադիմիր Պուտինին:
2011 թվականից` հիմնադրման օրվանից սկսած, «Pussy Riot» խմբավորումը կազմակերպել է տարբեր ներկայացումներ հանրային վայրերում` Կարմիր հրապարակում, Մոսկվայի մետրոպոլիտենում և ավտոբուսների տանիքիների վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությունը վերաբերվում է ոչ միայն ոչ վիրավորական գաղափարներին, այլև այն գաղափարներին, որոնք վիրավորում են կամ անհանգստացնում պետությանը կամ բնակչության որևէ սեկտորի:
Ինտերնետում հայտնված երգը բուռն քննարկումներ է առաջացրել բողոքի մասին:
Թարգմանված է Iravaban.net-ի կողմից: