Վերջերս Մալիում տեղի են ունենում սպանություններ, խոշտանգումներ և բռնաբարության դեպքեր, հայտնում է Amnesty International կայքը:
Մալիի արդարադատության նախարարը նամակ է ուղղել Միջազգային քրեական դատարանի դատախազին` վերջինիս ուշադրությունը հրավիրելով 2012 թվականի հունվարից Մալիում տիրող իրավիճակին, որի ընթացում պետական իշխանությունները անզոր են ուսումնասիրել և հայտնաբերել հանցագործությունները:
Միջազգային քրեական դատարանի դատախազը արձագանքել է նամակին, ասելով, որ կկատարվի նախնական քննություն բացահայտելու հետաքննություն սկսելու կարիքը:
Մալիում, ռազմական հակամարտության սկսվելուն պես, 2012 թվականի հունվարին զինված ընդդիմության խմբերը մարդու իրավունքների խախտումներ են կատարել, ներառյալ Մալիի ձերբակալված զինվորների խոշտանգումներ և սպանություններ, կանանց և աղջիկների բռնաբարության դեպքեր և երեխաների միջոցով զինվորական շարքերի համալրում: Նրանք նաև հարձակվել են և ավիրել մշակութային ու կրոնական վայրեր:
Թարգմանված է Iravaban.net–ի կողմից: