«Apple»-ը ստիպված է գովազդել «Samsung»-ին

Բրիտանիայի դատարանը սարքավորումների արտադրող հսկա «Apple» ընկերությանը հայտնել է,  որ վերջինս պետք է գովազդի, որ իր մրցակից Samsung ընկերությունը չի ընդօրինակել իր iPad պլանշետ սարքավորումը, հայտնում է “Global Legal Post”-ը:

«Apple» -ի և իր հարավ-կորեական մրցակցի միջև երկարատև պայքարներից հետո, “iPad”-ի ստեղծողը պետք է վերոհիշյալ գովազդը թողարկի Միացյալ Թագավորության գլխավոր ամսագրերում և իր կայքում ծանուցում տեղադրի ամենաքիչը վեց ամիս տևողությամբ:

Որոշումը կայացվել է Անգլիայի Գերագույն դատարանի կողմից, որին «Apple» ընկերությունը դիմել էր հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջով ընդդեմ Samsung ընկերության: Հայցը մերժվել էր, բացատրելով, որ Samsung ընկերության արտադրանքը մակարդակով զիջում է “iPad”-ին:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել