ՀՀ դատական դեպարտամենտը, նկատի ունենալով լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները, հայտնում է.
2012թ. հուլիսի 11-ին «Facebook» սոցիալական ցանցի «Armenian Lawyers» խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից հրապարակվել է Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանի գրությունը հասցեագրված փաստաբանի վստահորդին:
Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը ծառայողական պարտականությունները կատարել է թերի, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հրամանով Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանին հայտարարվել է նկատողություն: