Ֆուտբոլի ղեկավար մարմին ՖԻՖԱ-ն նշանակել է Միշել Գարսիային` Չիկագոյի կազմակերպության համագործակցին և նախկին ԱՄՆ-ի կառավարության փաստաբանին, որպես կազմակերպությունում կոռուպցիոն հայտարարությունների բացահայտման առաջատար դատավոր, հայտնում է Global Legal Post-ը:
Պարոն Գարսիայի առաջին խնդիրը կլինի ուսումնասիրել դատարան ուղղված փաստաթղթերն աշխարհի գավաթին վերաբերվող կաշառքի բողոքների մասին` ուշադրություն դարձնելով ՖԻՖԱ-յի նախագահի և այլ աշխատակիցների գործողություններին:
Պարոն Գարսիան նաև կունենա իշխանություն վերաբացելու հին դեպքերը, ինչպես նաև 2018, 2022 թվականների աշխարհի գավաթի հյուրընկալողների ընտրության համար ձայների գնումը: