«Երեք սխալի օրենքի» կասեցմամբ Կալիֆոռնիան ազատ կարձակի 3000 դատապարտյալի

Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ «երեք հանցագործությունների օրենքի» կիրառման արդյունքում:

Օրենքի կիրառումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջև, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ իրավական փաստաթղթի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:

Օրինապահ ամերիկացիները գոհ են օրենքից, սակայն իրավապահ մարմինները միանգամայն հակառակ կարծիքի են. նման կարգով դատապարտվածների վրա պետությունը 2 անգամ ավելի շատ միջոցներ է ծախսում և հետո՝ այդ օրենքով դատվածները հիմնականում բարձր տարիքի կամ ծերունահասակ մարդիկ են: Իրավապահների կարծիքով՝ այդ մարդիկ այնքան էլ  հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել:

Այսօր ԱՄՆ-ի բանտերում անազատության մեջ պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը:

Նոյեմբերին նախատեսվում է նահանգում այդ օրենսդրության փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Բարեփոխումների հեղինակներն առաջարկում են «Երեք հանցագործությունների օրենքը» կիրարկել ծանր հանցագործների և եռակի ռեցիդիվիստների նկատմամբ, եթե նրանց հանցանքները ծանրագույն են կամ բռնարարքային: Բացառություն են միայն  այն մարդիկ, որոնց երկրորդ հանցագործությունը սպանություն կամ բռնաբարություն է:

Նշենք, որ 2010 թ. Կալիֆոռնիայում արդեն ընդունված օրենքը թույլ է տալիս ծանր հիվանդ հանցագործին ժամկետից շուտ ազատ արձակելու  դիմում ներկայացնել: Սակայն պահանջներն այնքան խիստ են, որ առ այսօր միայն 37 հիվանդ դատապարտյալ է ազատվել:

Ի դեպ, 2004 թ. նույնպես օրենսդիրները Կալիֆոռնիայում փորձել են փոխել «Երեք հանցագործությունների օրենքը», բայց այդ ժամանակ դրա դեմ հանդես եկավ նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: 2008թ. օրենքը բարեփոխելու կողմնակիցները ևս մեկ անգամ նման փորձ արեցին, բայց անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ չհավաքվեցին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել