2014թ. օգոստոսի 27-ին Միգրացիոն պետական ծառայությունում կայացավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 8-րդ նիստը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները՝ Միգրացիոն պետական ծառայությունից և Շվեդիայի միգրացիոն գործակալությունից, տեղական թվինինգ խորհրդատուն և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:
Նրանք քննարկեցին ծրագրի առաջընթացը, ինչպես նաև ավարտական կոնֆերանսը, որը նախատեսվում է 2014թ հոկտեմբերին: Հաստատվեց և ստորագրվեց 8-րդ եռամսյակային հաշվետվությունը:
Լուսանկարը՝ smsmta.am-ի: