Էկվադորի դատական համակարգը օգտագործվում է ցուցարար առաջնորդների վրա ճնշում գործադրելու նպատակով: Վերջիններս բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ իրենց հողերին և շրջակա միջավայրին սպառնացող ծրագրի:
Քսանչորս առաջնորդներ մեղադրվել են ընդհանուր առմամբ 20 ահաբեկչության դեպքերի, 10 սաբոտաժի և այլ մեղադրանքերի համար, որոնցից բոլորը կապված են 2009-2010 թվականների ցույցերի հետ, հայտնում է «Amnesty International» կայքը:
Մի շարք առաջնորդներ ձերբակալվել են ոստիկանների կողմից ցուցարարներին ետ մղելու ժամանակ:
Հիշեցնենք, որ Էկվադորը մեծությամբ հինգերորդն է Լատինական Ամերիկայում հում նավթի արտադրման ոլորտում և այս պրոյեկտները վատ հետևանք է ունեցել մարդու իրավունքների վրա և տեղական համայնքների հետ կոնֆլիկտների արդյունք են հանդիսացել: Կառավարությունը վերջերս հայտարարել է Էկվադորում ավելի մեծամասշտաբ հանքահանման իր նախաձեռնության մասին, որը ավելի ուժգին կոնֆլիկտների է հանգեցրել համայնքների հետ:
Թարգմանությունը կատարվել է IRAVABAN.NET կայքի կողմից