Հուլիսի 13-ին եթովպիացի լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Մեսֆին Նեգաշը մեղավոր է ճանաչվել եթովպիական դատարանի կողմից տեռորիզմի աջակցության համար:
Լրագրողը դատապարտվել է ութ տարի ազատազրկմամբ: Այս մասին հայտնում է «Civil rights defenders»-ը:
Նեգաշը դատապարտվել է հեռակա կարգով 23 այլ քննադատների հետ միասին, որոնցից 6-ը լրագրողներ են: Նրանց մեծ մասը ապրում է աքսորավայրում:
Մեսֆին Նեգաշը ապաստան էր ստացել Շվեդիայում 2012 թվականի փետրվարին: Մայիս ամսին նա ընտրվել էր «Ամսվա մարդու իրավունքների պաշտպան»: