Զրպարտության մեղադրանքով հակընդդեմ հայց է ներկայացվել ԱՄՆ-ի ամենամեծ իրավաբանական համալսարանի դեմ:
Միչիգանի “Cooley Law School” –ին զրպարտել է մի իրավաբան, որի դեմ նույնատիպ հայց էր ներակացվել համալսարանի կողմից անցած տարի, հայտնում է “Global Legal Post” կայքը:
Համաձայն “The National Law Journal”-ի` Ջեֆ Կուրզոնը իրավաբանների եռյակի անդամ է, որոնք բազմիցս զրպարտել են երկրի իրավաբանական համալսարաններին: Համալսարանը պնդում է, որ երեք իրավաբանները զրպարտել են “Cooley Law School”-ին ինտերնետում փաքցված պաստառների միջոցով` համալսարանի դեմ հայցվորներ փնտրելով: Պարոն Կուրզոնի հակընդդեմ հայցը պնդում է, որ համալսարանի նախագահի կողմից կատարված հրապարակային զեկույցը զրպարտում է նաև իրեն:
Ըստ “Cooley”-ի համալսարանի գլխավոր փաստաբանի, սա առաջին հայցը չէ, որում ընդգրկված է ԲՈՒՀ-ը վերջին ամիսների ընթացքում: Ապրիլ ամսին իրավաբանական համալսարանը զրպարտանքի հայց է ներկայացրել շրջանավարտների նկատմամբ, որոնք մեղադրել են ԱՄՆ-ի իրավաբանական համալսարաններին մեծ թվով իրավաբաններ կրթելու համար: