Սույն թվականի հուլիսի 14-ին Վիեննայի Սուրբ Ստեֆանի տաճարի մոտակայքում սիրիական իշխանությունների դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Ավստրիայում բնակվող սիրիական համայնքի ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին սիրիական ընդդիմության դրոշները` «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» գրությամբ:
Նրանք հավաքվածներին բաժանում էին տեղեկատվական բնույթի նյութեր՝ Սիրիայում ներկայումս կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
«Իրավաբան.նեթ»-ի ին բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնեց, որ այսօրվա ակցիայի նպատակն Ավստրիայի հանրությանը «Հյումըն ռայթ ուոչ» իրավապաշտպան կազմակերպության կողմից այս տարվա հուլիսի 3-ին ընդունած «Սիրիական ԳՈՒԼԱԳ» զեկույցի մասին տեղեկացնելն է:
«Հյումըն ռայթ ուոչ» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում էր Սիրիայում մարդկության դեմ գործած հանցագործությունների համար բոլոր պատասխանատուներին Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Քանի որ Սիրիան չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմեական ստատուտը, Սիրիայի վերաբերյալ հարցը կարող է քննվել նրա կողմից միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այդ գործը Հաագայի Միջազգային քրեական դատարանին փոխանցելու վերաբերյալ բանաձև ընդունի:
Աղբյուրը՝ իրավաբան.նեթ