Այսօր տեղի ունեցավ Խորհրդարանական տերմինների և արտահայտությունների բառարանի շնորհանդեսը (հայերեն-անգլերեն):
«Տերմինները բոլորը բացատրական են: Բառարանն ունի առանձնահատկություն` դասական բառարանային սկզբունքից շեղվել է այնքանով, որ տերմիններից կազմված արտահայտությունների անգլերեն թարգմանություններ նույնպես կան»,- iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի քարտուղարության պետ- աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բառարանի հեղինակ Թաթուլ Սողոմոնյանը:
Գիրքն օգտակար կարող է լինել ԱԺ պատգամավորներին, հանրային ծառայողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանողներին և խորհրդարանի գործունեությամբ հետաքրքրվող հարության լայն շրջանակերին:
Բառարանը վաճաքի ենթական չէ, տպագրվել է 200 օրինակով` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ի միջոցով:
Թաթուլ Սողոմոնյանի խոսքով` ֆինանսական աջակցության դեպքում գիրքը կարող է վերատպվել և հանվել վաճառքի:
Նունե Հովսեփյան