Արման Կատունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան

Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց վերջինիս պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Օգտվելով իր իրավունքից` այս պահին մեղադրանքի շուրջ ցուցմունք տալուց հրաժարվել է»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` խափանման միջոց կալանքի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ, պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ գրել էր, որ  Արման Կատունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել