Ռոբերտ Ֆ. Քենեդու 11-րդ երեխան և Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կոումոյի նախկին կին Քերրի Քենեդին ձերբակալվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրում են թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու մեջ:
54-ամյա Քերրի Քենեդիին ձերբակալել են այն ժամանակ, երբ Նյու Յորքի ոստիկանություն ահազանգ է եկել, որ ինչ-որ կին իրեն շատ վատ է պահում իր մեքենայի ղեկին:
Հայտնում են, որ նա մեծ արագությամբ բախվել է բեռնատարին: Պարզվել է `Քենեդին եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել: