Ֆրանսիական հանրությունը շարունակում է քննարկել Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագծի անհրաժեշտությունը Ֆրանսիայի համար:
Newsring ֆրանսիական կայքը շարունակում է հարցումը այդ թեմայի վերաբերյալ, որի արդյունքներով 16990 մասնակիցների 51%-ը կամ 8368 մարդ հանդես են եկել հօգուտ օրենքի ընդունման, դեմ է 49% -ը կամ 8322 մասնակից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջերս հաստատել էր օրենքի ընդունմանն իր հավատարմությունըն այն ժամանակ, երբ արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարություններն անհանգստացել էին հայ համայնքին:
Սակայն Ելիսեյան պալատը դեռ չի պարզաբանել` Օլանդի ստանձնած պարտավորությունը օրենքի տեսք կունենա, թե ոչ` ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի այդ հարցի վերաբերյալ ընթացող հետազոտության արդյունքներից: