Սույն թվականի հուլիսի 12-ին Բարսելնայում՝ Կատալոնիայի կառավարության և Բարսելոնայի քաղաքապետարանի դիմաց գտնվող հրապարակում կառավարության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Կատալոնիայի ոստիկանության աշխատակիցները: Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում կառավարության կողմից բյուջետային կրճատումների դեմ, որի հետևանքով հաստիքների և աշխատավարձերի զգալի կրճատումներ են սպասվում նաև Կատալոնիայի ոստիկանությունում:
Ակցիայի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ, որոնցով Կատալոնիայի կառավարությանը մեղադրում էին կոռուպցիայի և բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման մեջ:
Իրավաբան.net-ի հարցին, ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց, որ Կատալոնիայի կառավարության չմտածված քայլերի արդյունքում շատ ազնիվ ոստիկաններ կդառնան գործազուրկ կամ կզրկվեն արժանապատիվ աշխատավարձից, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը ոստիկանության համակարգում:
Ոստիկանների բողոքի ակցիայի հսկողության իրականացման նպատակով կառավարության շենքի հարևանությամբ հերթապահում էին ոստիկանական ավտոմեքենաններ, որոնցից երկուսի մեջ գտնվում էին ոստիկանական ուժեր:
Աղբյուրը՝ իրավաբան.նեթ