Ոստիկանությունը հերքում է գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի` ծեծի ենթարկվելու եւ իրենց դիմելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկվանից մի լուսանկար է տարածվել, որում, նկարը տարածողների պնդմամբ, պատկերված արյունոտ դեմքով տղամարդը Վահրամ Սահակյանն է, եւ որ նրան ծեծել են: Դրանից հետո Վահրամ Սահակյանը հաստատել էր լուրն ու ասել, որ իրեն ծեծել են ու փախել: Նա նաեւ նշել էր, թե ոստիկանություն է դիմել: