Քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել. հաղորդում

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել