Ֆրանսիայի դատարանը սկսել է Ռուանդայի ցեղասպանության գործով դատաքննությունը

Փետրվարի 4-ին Ֆրանսիայի դատարանը սկսել է Ռուանդայի բանակի սպա Պասկալ Սիմբիկանգուայի դեմ գործի քննությունը: Սիմբիկանգուան մեղադրվում է հութու ծայրահեղականներին բռնության ուղղորդելու մեջ, որը խլել է կես միլիոն մարդկանց կյանք: Վերջինս ձերբակալվել է 2008 թվականին, երբ թաքնվում էր ֆրանսիական Մայոտտա կղզում: Այս մասին հայտնում է jurist.org-ը:

Ռուանդայի ցեղասպանությունից անցել է քսան տարի: 1986 թվականից ամբողջությամբ պարալիզացած 54-ամյա Սիմբիկանգուային սպառնում է ցմահ բանտարկություն ցեղասպանություն կատարելու մեջ համար:

Ցեղասպանությանը հաջորդող տարիներին Ռուանդայի ներկայիս նախագահ Պոլ Կագամեն մեղադրել է Ֆրանսիային հութուներին աջակցելու և փախստականներին ապաստան տալու համար: Ֆրանսիայի կողմից սկսված դատաքննությունը դիտարկվում է որպես առաջին քայլ վերականգնելու հարաբերությունները երկու երկրների միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել