Աֆղանստանի նոր օրենքը թույլատրում է տղամարդկանց խոշտանգման ենթարկել իրենց կանանց, երեխաներին և քույրերին՝ առանց դրա համար մեղադրվելու վախի: Այս մասին հայտնում է theguardian.com-ը:
Աֆղանստանի քրեական օրենսգրքի փոքր, սակայն կարևոր փոփոխություններն արգելում են մեղադրվողի բարեկամներին վկայություն տալ նրանց դեմ:
Օրենքը ընդունվել է պառլամենտի կողմից, սակայն պետք է ստորագրվի նաև նախագահ Համիդ Կարզայի կողմից: Այս նոր օրենքը թույլ չի տալու խաշտանգման ենթարկված զոհերին և վկաններին բողոք ներկայացնել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` օրենքի ընդունումից հետո` այլևս անհնար կլինի պատժի ենթարկել կանանց պահվածքից դժգոհ եղբայրների և հայրերի իրականացրած պատվի համար սպանությունները: Ավելին, հարկադրված ամուսնությունները և պարտքի դիմաց կանանց և աղջիկների առևտուրն օրինականորեն անհնար կլինի վերահսկել: