Արվեստասերները՝ մեկ հարկի տակ․ տեղի ունեցավ «Հայացք ապագային» պատկերագրքի շնորհանդեսը

«Փյունիկ» զարգացման կենտրոնի ցուցասրահի 2-րդ՝ «Հայացք ապագային» պատկերագրքի շնորհանդես-ցուցահանդեսին մի հարկի տակ էին հավաքվել բոլոր արվեստասերները։ Այս ամենը կազմակերպվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սոֆյա Մկրտչյանը, նա նշեց, որ պատկերագրքում ներկայացվել են 28 արվեստագետներ, այն 2024 թվականի անհատական ցուցահանդեսների հիման վրա է ստեղծվել։

Պատկերագրքի հեղինակ Երվանդ Տեր-Խաչատրյանը մեծ ուրախությամբ նշեց կատարված աշխատանքի ու ստացված արդյունքի մասին․ «Այս սրահում տարիներ շարունակ շատ կարևոր բան է կատարվում։ Մենք ապրում ենք տառապալի ժամանակներում, բոլորի համար պարզ է՝ մեր ամբողջ ժողովուրդն այս տարիներին ինչեր է տեսել, և այն, որ այսօր դրա պայմաններում կան մարդիկ, որոնք ժամանակ, միջոցներ, ուշադրություն են տրամադրում նոր-նոր սկսող արվեստագետների գործերը հանրությանը ներկայացնելու համար, սա շատ կարևոր, բացառիկ երևույթ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել